17 հունվարի 2011 - 18:16 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Դժվար թե կարելի է լրջորեն մտածել ԵԱՀԿ ՄԽ-ն Վրաստանով փոխարինելու մասին

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և դժվար թե կարելի է մտածել, որ այդ դրույթը կփոխվի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այսօր դժվար թե կարելի է լրջորեն մտածել ԵԱՀԿ ՄԽ-ն Վրաստանով փոխարինելու մասին»,- նշել է նա:

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ANS-ին տված հարցազրույցում հայտնել է այն մասին, որ իր երկիրը միշտ ակտիվ դեր է խաղացել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեջ և պատրաստ է միջնորդել կարգավորմանը:

Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն իր հերթին հայտնել է. «Ես ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արտգործնախարարի հայտարարությունը չեմ լսել, սակայն, իմ տեղեկատվության համաձայն, դրանում չի խոսվել միջնորդի դեր կատարելու մասին»: