17 հունվարի 2011 - 18:26 AMT
Սուրեն Սուրենյանց. Նախորդ տարում պատերազմի վերսկսման վտանգը ղարաբաղյան հակամարտության գոտում աճել է

Պատերազմի վերսկսման սպառնալիքը առկա կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի կնքվել կարգավորման վերաբերյալ վերջնական պայմանագիրը : Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Ըստ նրա, կարգավորման վերաբերյալ կան որոշակի պայմանավորվածություններ, սակայն նույնիսկ այդ հարցերի շուրջ կողմերը համաձայնության չեն հասել: Նա նշել է, որ նախորդ տարում պատերազմի վերսկսման սպառնալիքը ղարաբաղյան հակամարտության գոտում աճել է: «Հիշեք միայն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հայտարարությունները, ինչպես նաև հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերը»,-ասել է նա: Ըստ Սուրենյանցի , սակայն, միջնորդները կարող են չեզոքացնել պատերազմի վերսկսման վտանգը: