17 հունվարի 2011 - 18:32 AMT
Սուրեն Սուրենյանց. Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի համանախագահությունը ԵԱՀԿ ՄԽ-ում ամենահավասարակշռվածն է

Ադրբեջանը բազում ջանքեր է գործադրում ղարաբաղյան կարգավորման գործընթացը այլ միջազգային կառույցներ տեղափոխելու համար: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքաքետ Սուրեն Սուրենյանցը: Ըստ նրա, Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի համանախագահությունը ԵԱՀԿ ՄԽ-ում ամենահավասարակշռվածն է»,-ասել է նա ու հավելել, որ հենց այդ ձևաչափը կարող է առաջարկել հակամարտության կարգավորման վերաբերյալ այնպիսի փաստաթուղթ, որն ընդունելի կլինի բոլորի համար: