17 հունվարի 2011 - 19:18 AMT
Լևոն Արոնյանը ոչ ոքի ավարտեց երրորդ պարտիան Վեյք-ան-Զեեի մրցաշարում

Հունվարի 18-ին հոլդանական Վեյք-ան-Զեե քաղաքում կայացավ ավանդական շախմատի առաջնության 3-րդ տուրը:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով կիսեց միավորները Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա) հետ: Պարտիան ավարտվեց 28-րդ քայլին:

Դա Արոնյանի երրորդ ոչ ոքին էր այս առաջնությունում, նա 1,5 միավոր ունի: