17 հունվարի 2011 - 19:28 AMT
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի բլոգը բացվել է govnkr.livejournal.com հասցեում

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի բլոգը բացվել է govnkr.livejournal.com հասցեում: Իր առաջին գրառման մեջ Արցախի կառավարության ղեկավարը նշել է, որ բլոգը կոչված է ապահովել ավելի գործնական ու անմիջական կապը և ծրագրային շփումը ԼՂՀ քաղաքացիների, ՀՀ և աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների հետ: «Այս նպատակով մենք ստեղծել ենք հետևյալ էջը ԼՂՀ կառավարության գործունեությունը ավելի բաց, հրապարակային և անմիջական մթնոլորտում ներկայացնելու, քննարկելու և ձեր կողմից օգտակար վերլուծություններ ու առաջարկներ ստանալու ակնկալիքով»,- ասվում է Արա Հարությունյանի բլոգի գրառման մեջ: