ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել երկրում ազգությունների հարցերով նախարարության ստեղծման դեմ: Նրա խոսքերով, ազգությունների նախարարության տիպի հերթական բյուրոկրատական կառույցի ստեղծման փորձերը երբեք չեն լուծել ազգամիջյան և միջկրոնական խնդիրները:
«Այդ աշխատանքը պետք է կատարի նաև խորհրդարանը, որը պետք է ոչ միայն օրենքներ ընդունի, այլ նաև անմիջական աշխատանք կատարի տեղում»,- ասել է Ռուսաստանի նախագահը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
2010-ի վերջում Մեդվեդևը հայտարարել է, որ քաղաքացիական խաղաղության և ազգամիջյան հարաբերությունների աջակցության համար պատասխանատու են մարզերը, քանի որ հենց այդտեղ են տեղի ունենում հանցագործություններ այդ հողի վրա: