18 հունվարի 2011 - 12:14 AMT
Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Իրանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի ու Մահմուդ Ահմադինեժադի միջև: Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Իրանի միջուկային խնդրի շուրջ: Կարևորվել է «վեցնյակի» առաջիկա հանդիպումը Իրանի ներկայացուցչի հետ Ստամբուլում:

Փոխգործակցության ամենահեռանկարային ուղղությունն է համարվել համագործակցությունն էներգետիկ ոլորտում, այդ թվում Բուշերի ԱԷԿ-ի կառուցման ծրագրի շրջանակներում, որի էներգետիկ գործարկումը տեղի կունենա առաջիկայում, հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: