18 հունվարի 2011 - 14:02 AMT
Նախկին քաղբանտարկյալները նամակ են գրել ԵԽ հանձնակատար Թոմաս Համմարբերգին

Նախկին քաղբանտարկյալները նամակ են գրել ԵԽ հանձնակատար Թոմաս Համմարբերգին, որում պահանջում են, որպեսզի նա ջանքեր գործադրի Հայաստանի «մնացած քաղբանտարկյալներին» ազատ արձակելու համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է քաղբանտարկյալների հարցերով կոմիտեի համակարգող, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Նրա խոսքերով, բողոքի ակցիայից հետո կայանալու է երթ մինչև Էրեբունի-Plaza հյուրանոց, որտեղ ակտիվիստները նամակը հանձնելու են Եվրոպայի խորհրդի ներկայացուցչին:

PanARMENIAN.Net-ի թղթակիցը հայտնում է դեպքի վայրից, որ ոստիկանության և ցուցարարների միջև մշտապես բռնկվում է լեզվակռիվ: Ոստիկանությունը բոլոր ակտիվիստսներին նկարահանում է տեսախցիկով: