18 հունվարի 2011 - 14:22 AMT
Թոմաս Համմարբերգը կհանդիպի 2008թ. մարտի 1-ի զոհերի ծնողների հետ

Քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ նամակ-պահանջը փոխանցվել է Երևանում ԵԽ ներկայացուցչությանը, որի տակ ստորագրվել են «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցի մոտ կայացած բողոքի ակցիայի մասնակիցները: ԵԽ ներկայացուցչությանը գտնվում է Էրեբունի Plaza հյուրանոցում: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը ակցիայի վայրից, նամակն ընդունվել է:

Ակցիայի ակտիվսիտները հայտարարել են, որ այսօր երեկոյան մարդու իրավունքների գծով ԵԽ հանձնակատար Թոմաս Համմարբերգը կհանդիպի 2008թ. մարտի 1-ի զոհերի ծնողների հետ:

Ակցիան ավարտվել է, ոստիկանությունը ուժ չի կիրառել: