Տնօրենների խորհրդի որոշմամբ, նախօրեին Եվգենի Բիբինը նշանակվել է «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, այսօրվանից նա կստանձնի այդ պաշտոնը:
Եվգենի Գլադունչիկը կշարունակի իր աշխատանքը «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունում` ստանձնելով բարձր պաշտոն:
Ե. Բիբինը 47 տարեկան է: Նա ավարտել է Ռուդնիի ինդուստրիալ ինստիտուտը, մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրամեխանիկ է: 90-ական թվականներին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ վարչական մարմիններում: 2000-ական թթ. ընթացքում վերապատրաստվել է մի շարք կրթական հաստատություններում:
Նախքան «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելը, նա զբաղեցրել է «Վոլգոգրադ էներգո» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը:
Հիշեցնենք, որ «Հայկական Էլեկտրացանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետերը ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ ռուսական ընկերությունն է։«Հայկական Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն տիրապետում և կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխչ ցանցերը, ինչպես նաև հանրապետության տարածքում բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի բացառիկ վաճառողն է: