18 հունվարի 2011 - 15:13 AMT
Տիգրան Սարգսյան. 2011թ. կառավարության ուշադրության կենտրոնում կլինի աճի ապահովումը գյուղատնտեսության ոլորտում և պայքարը գնաճի դեմ

Մակրոտնտեսական ցուցանիշների զարգացման տեսակետից այսօրվա դրությամբ Հայաստանի համար կարևորվում է գյուղատնտեսության ոլորտը, որտեղ անկում է գրանցվել 2010թ.: «Դա հանգեցրեց իրավիճակի վատթարացման և բարձր գնաճի, ինչը, բնականաբար, շատ է մտահոգում մեր քաղաքացիներին»,-հունվարի 18-ին լրագրողներին է ասել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա հավելել է, որ եթե գյուղատնտեսության ոլորտում կառավարությանը հաջողվի լավ ցուցանիշ ապահովել, բնականաբար, կնվազի նաև գնաճը: