18 հունվարի 2011 - 17:36 AMT
Դիպուկահարներ պատրաստելու նպատակով Ադբեջանը Ռուսաստանից զենք և մարզագույք է գնել

Դիպուկահարներ պատրաստելու նպատակով Ադրբեջանը Ռուսաստանից գնել է զենք և մարզագույք: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Կամավոր ռազմահայրենասիրական մարզական-տեխնիկական ընկերության հանրապետական խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Նովրուզալի Օրուջովը: Ըստ գեներալի, ուսուցման համակարգն արդեն հասցվել է Ադրբեջան և առաջիկայում այն կտեղադրվի Բաքվում: «Հրաձգարանում մարտական զենքից կօգտագործվի ՍՎԴ-7 տիպի դիպուկահար հրացանն ու Կալաշնիկովի ինքնաձիգը»,-ասել է նա՝ հավելելով, որ առաջին անգամ Բաքվում կկազմակերպվեն դիպուկահարների դասընթացներ, որի հիմնական նպատակն է դիպուկահարներ պատրաստել զինված ուժերի համար, հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը: