18 հունվարի 2011 - 17:50 AMT
Լավրովն ու Դավութօղլուն տարածաշրջանային հարցեր կքննարկեն Ստամբուլում

Հունվարի 20-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա: Ստամբուլում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուի նախագահությամբ կկայանա Ռազմավարական ծրագրման համատեղ խմբի առաջին նիստը:

Նիստում կդիտարկվեն Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև Գերագույն մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում ստեղծված ռուս-թուրքական փոխգործակցության այդ նոր մեխանիզմի աշխատանքի կազմակերպման հարցերը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

Կարծիքների փոխանակություն կկայանա երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի առնչությամբ` ներառյալ եվրոպական անվտանգության խնդիրները, իրադրությունը մերձավորարևելյան կարգավորման շուրջ, Բալկաններում, Հարավային Կովկասում և աշխարհի մի շարք այլ տարածաշրջաններում: