18 հունվարի 2011 - 18:19 AMT
Դավիթ Նալբանդյանը հաղթել է Լլեյթոն Հյուիթին Australian Open-ի առաջին շրջանում

Հունվարի 18-ին Դավիթ Նալբանդյանը իր առաջին խաղն է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարի՝ Ավստրալիայի 2011թ. բաց առաջնությունում ավստրալացի Լլեյթոն Հյուիթի հետ:

Խաղն անցավ դժվարին պայքարում: Նալբանդյանը զիջեց միայն առաջին սեթում 3:6 հաշվով, կարողացավ վերցնել երկրորդ սեթը՝ 6:4, սակայն Հյուիթը կարողացավ 3:6 հաշվով իր օգտին ավարտել 3-րդ սեթը: 4-րդ սեթում Նալբանդյանը հավասարեցրեց հաշիվը սեթերում՝ հաղթելով 7:6 հաշվով: Հանդիպման ելքը վճռվեց 5-րդ սեթում, որտեղ ավելի ուժեղ էլ Նալբանդյանը: Նա հաղթեց 9:7 հաշվով:

Սա թենիսիստների վեցերորդ հանդիպումն էր, դեռևս հաշիվը հավասար է՝ 3:3: Ավստրալացին համաշխարհային վարկանիշով 54-րդ տեղում է, իսկ Նալբանդյանը՝ 27-րդ: