18 հունվարի 2011 - 18:20 AMT
Կիպրոսում Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին

Պետական այցով Կիպրոսում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ծաղկեպսակ է դրել Լառնակա քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Ավարտելով Կիպրոս կատարած պետական այցը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստան, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: