18 հունվարի 2011 - 18:27 AMT
Սահմանվել են ՀԿԵՈՒ բեռնափոխադրման դրույքների վերահաշվարկի գործակիցները

Հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ միջազգային հաղորդակցությունում բեռնափոխադրումների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության սակագնային քաղաքականության շվեյցարական ֆրանկով սահմանված դրույքների վերահաշվարկի գործակիցը սահմանված է 0.98 չափով ԱՄՆ դոլարով և 1,33 չափով եվրոյով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը:

Ընդ որում` հաղորդագրության մեջ նշվում է, որ 2010 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը գործակիցը սահմանված էր`1,08 չափով ԱՄՆ դոլարով և 1,36 չափով եվրոյով: