18 հունվարի 2011 - 19:01 AMT
Կայացավ 2,5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հունվարի 18-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով 2,5 մրդ դրամ ծավալով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN3621A138 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել է 7 գործակալ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2,5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 6,95 մլրդ դրամ, որից մրցակցային` 6,33 մլրդ դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 625 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 563 699 092 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.2047% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.3900%: