19 հունվարի 2011 - 11:30 AMT
Ադրբեջանը հույսը դնում է Լիտվայի վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

Ադրբեջանը հույս ունի, որ ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության շրջանում ակտիվանալու է ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովը: Նրա խոսքերով, Լիտվան խոստացել է հատուկ ուշադրություն դարձնել ղարաբաղյան հակամարտության հարցին ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանում: