19 հունվարի 2011 - 12:20 AMT
Հունվարի 20-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կբացվի «Հանրակրթական Digitec»-ը

«Հանրակրթական Digitec»-ի երրորդ ստուգատեսը տեղի է ունենալու հունվարի 20-22-ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին կրթահամալիրի կարգադրիչ տնօրեն Տիգրան Խաչատրյանը, Digitec-ը նվիրվելու է հանրակրթական գործընթացում թվային տեխնոլոգիաների կիրառմանը:Միջոցառման ընթացքում անցկացվելու է մեդիա հմտությունների առաջնություն: Ստուգատեսի նյութերը հունվարի 20-ից տեղադրվելու են ինտերնետում, հաղթողների պարգևատրումը կայանալու է փետրվարին: Վարպետության դասերով հանդես են գալու «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչները, Unicomp, Icon, Synopsys Armenia ընկերությունները, «Մեդիակրթություն» ՀԿ-ն, Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիան և այլն: