19 հունվարի 2011 - 18:49 AMT
2011թ. հունվարի 1-ից Վրաստան ներկրվող բոլոր բեռները ենթակա են ԱԱՀ-ով հարկման

Վրաստանի հարկային նոր օրենսգրքի (168-րդ հոդված, 23-րդ գլուխ, մաս 4) համաձայն` 2011 թվականի հունվարի 1-ից «Ներմուծում» (տեղական) նշումով անցնող բոլոր բեռները/բեռնարկղերը վրացական մաքսային ծառայության կողմից ենթակա են ավելացված արժեքի հարկով (18%) հարկման:

Ինչպես նշվում է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում տեղակայված տեղեկատվության մեջ, նույն բեռները, որոնք կտեղափոխվեն որպես «Արտահանում» կամ «Տարանցում», չեն հարկվի (0%):

Ընդ որում, երբ բեռնարկղի ապրանքների մի մասը նախատեսված կլինի արտահանման, իսկ մնացած մասը` ներմուծման համար, բեռը կդիտարկվի որպես «Ներմուծում» (տեղական) և ենթակա կլինի հարկման (18%):