19 հունվարի 2011 - 19:19 AMT
ՀՀ կառավարությունում ներկայացվել են ևս 10 պետական կառավարման մարմինների գործունեության հաշվետվությունները

Հունվարի 19-ին կառավարությունում շարունակվել է նախարարությունների և կառավարությանն առընթեր պետական գերատեսչությունների 2010թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը։

Օրվա առաջին կեսին հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման նախարարը, տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական պաշարների, սպորտի և երիտասարդության հարցերի ու գյուղատնտեսության նախարարները: Պետական կառավարման մարմինների ղեկավարներն անդրադարձել են 2010թ. ընթացքում կատարված աշխատանքներին, իրականացված միջոցառումներին ու վարչապետին զեկուցել արձանագրված բացթողումների պատճառների մասին: Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա թերացումների լուծման առնչությամբ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Օրվա երկրորդ կեսին հաշվետվություն են ներկայացրել ՀՀ արդարադատության, պաշտպանության նախարարները, կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Ոստիկանության պետը: