20 հունվարի 2011 - 12:32 AMT
ԱՄՆ նորանշանակ դեսպանը Թուրքիա կժամանի հունվարի 20-ին

Հունվարի 20-ին Անկարա է ժամանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն:

Ինչպես հիշեցնում է «Հյուրիեթ» թերթը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախորդ տարվա ավարտին, օգտվելով իր իրավունքից, հաստատեց Ռիկարդոնեի թեկնածությունն Անկարայում դեսպանի պաշտոնում և Մեթյու Բրայզայի թեկնածությունն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Բրայզան ևս մոտ օրերս կժամանաի Բաքու:

Սենատի լսումների ժամանակ երկու թեկնածությունները արգելափակվել էին Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ «անբավարար» պատասխանների պատճառով: