20 հունվարի 2011 - 12:32 AMT
«Կուբանը», որտեղ փորձաշրջան են անցնում Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը, կմասնակցի Marbella Cup մրցաշարին

«Կուբանը» հունվարի ավարտին իր երկրորդ արտերկրյա հավաքը կանցկացնի իսպանական Մարբելա քաղաքում, որտեղ, կմասնակցի Marbella Cup մրցաշարին:

Մրցաշարին կմասնակցի ութ ակումբ: Փետրվարի 2-ին «Կուբանը», որտեղ փորձաշրջան են անցնում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը, առաջին խաղը կանցկացնի լեհական «Պոլոնիայի» հետ: Քառորդ եզրափակչում կխաղան նաև Պետերբուրգի «Զենիթն» ու Պլովդիվի «Լոկոմոտիվը», Պրահայի «Սպարտան» ու վրացական »Զեստաֆոնին», Կիևի «Դինամոն» ու Դնեպրոպետրովսկի «Դնեպրը»: Փետրվարի 5-ին մրցաշարի մասնակիցները կհանդիպեն կիսաեզրափակիչներում, իսկ 8-ին տեղի կունենա եզրափակիչը, հաղորդում է «Կուբանի» պաշտոնական կայքէջը:

«Կուբանի» մարզիչ Դան Պետրեսկուն նշել է, որ մրցաշարն օգտակար էր իր թիմի համար: «Մարզչական գործընթացն այս փուլում մենք կարող ենք ամրապնդել լավ միջազգային մակարդակում կայանալիք հանդիպումներով: Իսկ դա շատ կարևոր է մարզիկների մեծ մասի համար, որոնք պրոֆեսիոնալ ակումբների հետ հանդիպումների մեծ փորձ չունեն»: