20 հունվարի 2011 - 13:42 AMT
Մեծ Բրիտանիան դեռ չի կորցրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հույսը

Մեծ Բրիտանիան շարունակում է կոչ անել Երևանին ու Անկարային վավերացնել երկկողմ հարաբերությունների հաստատման մասին արձանագրություններն առանց նախապայմանների: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, բրիտանական կողմը դեռ չի կորցրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հույսը: «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առկախված է, առնվազն, կառավարությունների մակարդակով: Անկախ դրանից, մենք կարևորում ենք շփումների շարունակությունը երկու երկրների հասարակությունների միջև»,-ասել է դեսպանը: Նա նշել է նաև, որ փակ սահմանի առկայությունը XXI-դարում աննորմալ երևույթ է: