20 հունվարի 2011 - 14:11 AMT
Ստամբուլի հազարավոր բնակիչներ հարգել են Հրանտ Դինքի հիշատակը

Ստամբուլի հազարավոր բնակիչներ գնացել են հայ-թուրքական «Ակոս» թերթի գրասենյակի մոտ` թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը հարգելու համար, որը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին: Ինչպես գրում է թուրքական Sabah թերթը, հավաքվածները վանկարկել են. «Մենք բոլորս Հրանտներ ենք», «Արդարություն Հրանտի համար, որին չենք հասել 4 տարում»: Միջոցառումից հետո ակցիայի մասնակիցները երթ են կազմակերպել դեպի Թաքսիմ հրապարակ: