20 հունվարի 2011 - 14:13 AMT
Չարլզ Լոնսդեյլ. Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունն արդյունավետ համագործակցության վառ օրինակ է

Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունն արդյունավետ համագործակցության վառ օրինակ է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Ըստ նրա, Երևանի համագործակցությունը Դաշինքի հետ ցույց է տալիս, որ ցանկացած երկիր ինքն է ընտրում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներն ու ձևաչափը: «ՆԱՏՕ-ի դռները բաց են այն պետությունների համար, որոնք ցանկանում են միանալ Դաշինքին: ՆԱՏՕ-ն չի պարտադրում երկրներին անդամակցել կազմակերպությանը և համագործակցությունը Հայաստանի հետ դրա վկայությունն է»,-ասել է դեսպանը: