20 հունվարի 2011 - 14:31 AMT
Դավիթ Նալբանդյանը հրաժարվել է շարունակել ելույթները Australian Open-ում

Հունվարի 20-ին Դավիթ Նալբանդյանը Australian Open-ի երկրորդ շրջանում հանդիպել է լիտվացի Ռիչարդաս Բերանկիսի հետ: 1:6, 0:6, 0:2 հաշվի առկայության դեպքում երրորդ սեթում Նալբանդյանը հրաժարվել է մասնակցությունից վատ ինքնազգացողության պատճառով, հաղորդում է gotennis.ru-ն:

Հանդիպումը տևել է ընդամենը 58 րոպե, դա մարզիկների առաջին հանդիպումն էր:

Բերանկիսի մրցակիցը երրորդ շրջանում կլինի իսպանացի Դավիթ Ֆերերը, որը մինչ այդ ջախջախել է ամերիկացի Մայքլ Ռասսելին 6:0, 6:1, 7:5 հաշվով: