20 հունվարի 2011 - 15:40 AMT
Էդգար Մանուչարյանը մեկ տարով պայմանագիր կկնքի «Կարպատի» ֆուտբոլային ակումբի հետ

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը կմեկնի Լվով, որտեղ պայմանագիր կկնքի «Կարպատի» ակումբի հետ:

«Ամեն ինչ պատրաստ է պայմանագրի կնքման համար, հունվարի 21-ին ես արդեն այնտեղ կլինեմ: «Կարպատների» կազմում ես հանդես կգամ մեկ տարի, իսկ հետո՝ տեսնենք»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Մանուչարյանը:

Ուկրաինայի առաջնությունում «Կարպատի» ֆուտբոլային ակումբը 32 միավորով 5-րդ տեղում է: