20 հունվարի 2011 - 15:51 AMT
Պետնպաստների չափերը Հայաստանում 2011 թվականին անփոփոխ կմնան

Հայաստանի կառավարությունը հունվարի 20-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել 2011 թվականի պետական նպաստների չափերը:

Այդ կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հիշեցրել է, որ 2010 թվականի մայիսի 1-ից բազային ընտանեկան նպաստի չափը արդեն բարձրացել է 3,5 հազարով՝ կազմելով 13,5 հազար դրամ:

Հայաստանում ընտանեկան նպաստի միջին չափը վերջին 8 ամիսների տվյալներով կազմել է 26,85 հազար դրամ: