Մամուլում հայտնված տեղեկատվությունը, որի համաձայն, իբր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 1 մլն եվրո դրամաշնորհ է ստացել, չի համապատասխանում իրականությանը:
«Եվրամիությունը 1 մլն եվրո տրամադրել է միայն ՄԻՊ-ի հետ համագործակցող Թվինինգ ծրագրի Ֆրանսիայի և Իսպանիայի օմբուդսմեններին և այդ գումարը ծախսվել է Եվրամիության կողմից: ՄԻՊ գրասենյակը երբեք այդ գումարի տնօրինմանն առնչություն չի ունեցել: Ուզում ենք շեշտել, որ բացի Թվինինգ ծրագրից, ուրիշ 1 մլն եվրո արժողությամբ ծրագիր գոյություն չունի: Իսկ տվյալ ծրագրի վերաբերյալ տեղեկատվություններ մշտապես եղել են մեր տարեկան զեկույցներում»,-ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի Տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ: