20 հունվարի 2011 - 18:09 AMT
Վրաստանում ստորգետնյա ցնցումներն այսօր չեն զգացվել Հայաստանում

Վրաստանում հունվարի 19-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո մոտ ինը ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային կենտրոնից, ստորգետնյա ցնցումները Հայաստանի տարածքում չեն զգացվել, քանի որ բավական թույլ են եղել: «Վրաստանի սեյսմոլոգների ներկայացրած տվյալների համաձայն, երկրաշարժից հետո աստիճանաբար մարող հզորության ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել»,- հաղորդել են ՀՀ ՍՊԱԿ-ից:

Հունվարի 19-ին` տեղական ժամանակով 13:17-ին, Վրաստանի Քութայիսի քաղաքից 19 կմ դեպի հարավ ընկած տարածքում Ռիխտերի սանդղակով 5.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: