Բեյրութից հաղորդագրությունների համաձայն, իրավիճակը կտրուկ սրվել է: Բեյրութի կենտրոն տանկեր են մտցվել: Բանակային ստորաբաժանումները շրջապատել են խորհրդարանի շենքը, նախագահական պալատը և երկրի վարչապետի պաշտոնակատար Սահադ Հարիրիի նստավայրը:
Լիբանանի անվտանգության ուժերի աղբյուրը հայտարարել է deutsche presse agentur-ի թղթակցին այն մասին, որ «Հեզբոլահի» գրոհայինները «պատրաստվում են փողոցային մարտերի»:
Մեկնաբանները գտնում են, որ Լիբանանը վատագույն քաղաքական ճգնաժամ է ապրում 1975-1990թթ. քաղաքացիական պատերազմից ի վեր:
Ճգնաժամը սկսվել է հունվարի 12-ին կառավարությունից «Հեզբոլահի» 11 նախարարների դուրս գալով:
Թուրքիայի, Սիրիայի, Սաուդյան Արաբիայի և Քաթարի միջնորդական ջանքերը ձախողվել են: Այսօր Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ լիբանանցիները «պետք է իրենք լուծեն իրենց խնդիրները»:
Համատեղ թուրք-քաթարական հայտարարության մեջ ասվում է. «Մենք որոշում ենք ընդունել հեռանալ Բեյրութից և վերջնական խորհրդակցություններ անցկացնել մեր կառավարությունների հետ», հաղորդում է MIGnews.com-ը: