21 հունվարի 2011 - 09:35 AMT
Երևանը նոր գլխավոր ճարտարապետ ունի

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Միքայել Հասրաթյանը: Երևանի քաղաքապետը նաև Վահե Ստեփանյանին նշանակել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար: Այդ մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

Քաղաքի գլխավոր ճարտարապետն էր Սամվել Դանիելյանը, որը նոր քաղաքապետի նշանակումից հետո հրաժարական էր տվել: