Հայաստանը Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում ներկայացնող հայ երգչուհի Էմմին Դյուսելդորֆի բեմում հանդես է գալու հայտնի երգիչ և պարող Միհրանի հետ, հաղորդում է Եվրատեսիլի Esctoday.com պաշտոնական կայքը: Էմմի-Միհրան դուետը «Hey» երգով Եվրատեսիլ 2010-ի նախընտրական փուլում զբաղեցրել էր երկրորդ տեղը` զիջելով Եվա Ռիվասին:
Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը երկարացրել է հայտերի ընդունումը մինչև հունվարի 23-ը և ստացել է ավելի քան 40 ստեղծագործություն: