21 հունվարի 2011 - 17:16 AMT
Սարա Քոնորը համերգով հանդես կգա Երևանում

Փետրվարի 19-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգով հանդես կգա հայտնի փոփ-երգչուհի Սարա Քոնորը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին համերգի կազմակերպիչները` VH music Production-ը, երգչուհու հետ միասին ելույթ կունենան Սիրուշոն, Արա Մարտիրոսյանը և ռուս երգիչ Արսենիումը:

Տոմսերի արժեքը կկազմի 3000-ից 30 000 դրամ: