21 հունվարի 2011 - 17:44 AMT
Ռուսաստանաբնակ բարերարը ԼՂՀ ՊԲ-ին ծառայողական մեքենաներ է նվիրաբերել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին ընդունեց Արցախում գտնվող ռուսաստանաբնակ հայ բարերար Էդգար Արամյանին: Երկրի ղեկավարը երախտագիտություն հայտնեց բարերարին պաշտպանության բանակին ծառայողական մեքենաներ նվիրաբերելու համար` այն համարելով կարևոր հայրենանվեր ձեռնարկ: Բակո Սահակյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը այսուհետ էլ կշարունակվի` ընդգրկելով տարբեր ոլորտներ: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: