21 հունվարի 2011 - 17:49 AMT
Մոսկվայում տեղի կունենա «Խաղողագործությունն ու գինեգործությունը Հայաստանում բիբլիական ժամանակներից մինչ օրս» խորագրով խորհրդաժողովը

«Խաղողագործությունն ու գինեգործությունը Հայաստանում բիբլիական ժամանակներից մինչ օրս» խորագրով խորհրդաժողովը, որը տեղի կունենա սննդամթերքի, ըմպելիքների ու հումքի «Պրոդէքսպո-2011» 18-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, կկայանա փետրվարի 7-11-ը Մոսկվայում:

Ինչպես նշվում է ցուցահանդեսի կազմակերպիչ «Էքսպոկենտրոն» ՓԲԸ-ի կայքում, վարպետության դասերի նպատակը լինելու է հայկական գինիների ապրանքանիշի տարածումը արտաքին շուկաներում:

Հանրապետության բարձր սոցիալական ու տնտեսական նշանակություն ունեցող խաղաղողագործության ոլորտի զարգացման և 2010թ. վարչապետ Տիգրան Սարգսյանի նախանշած Հայաստանի գինիների «ապրանքանիշի ստեղծման» շրջանակներում, խորհրդաժողովում ելույթ կունենան ՀՀ դեսպանատան, Առևտրաարդյունաբերական պալատի, գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները: