21 հունվարի 2011 - 19:06 AMT
«Մետալուրգ»-«Բանանց» հանդիպումն ավարտվել է ուկրաինական թիմի օգտին

Հունվարի 21-ին Բելեկում Երևանի «Բանանցը» հանդիպել է Դոնեցկի «Մետալուրգի» հետ: Երկրորդ խաղակեսում «Մետալուրգի» կազմում դաշտ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանն ու Արարատ Առաքելյանը:

3:0 հաշվով հաղթել են «Մետալուրգի» ֆուտբոլիստները, հաղորդում է ակումբի պաշտոնականկ կայքէջը: