21 հունվարի 2011 - 19:41 AMT
ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարն առաջարկում է հայկական բանակում բողոքարկման համակարգ ստեղծել

«Բանակում ողբերգական միջադեպերի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է կոնկրետ կանոններ մշակել, լրջորեն արձագանքել կանոնադրական կարգի խախտման դեպքերին, բողոքարկման համակարգ ստեղծել, որը թույլ կտա պաշտպանել տուժածների իրավունքները: Պետք է բացառել անպատժելիությունը և անել ամեն ինչ զինծառայողների մահվան հանգեցրած միջադեպերի հանգամանքների բացահայտման համար»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը: