21 հունվարի 2011 - 21:29 AMT
ՀՀ ՍԴ-ն փետրվարի 15-ին կդիտարկի Գյումրիում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին Արձանագրությունը

Հայաստանի Սահմանադրական դատարանը փետրվարի 15-ին կայանալիք նիստում գրավոր ընթացակարգի ճանապարհով կդիտարկի, թե արդյոք Հայաստանի Գյումրի քաղաքում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին Արձանագրությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Այդ մասին ասվում է Հայաստանի ՍԴ կայքում:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Երևան կատարած պետական այցի շրջանակներում ստորագրվեց Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին թիվ 5 Արձանագրությունը: Վերջինիս համաձայն, Գյումրիում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետը երկարացվել է մինչև 2044 թվականը: