22 հունվարի 2011 - 11:47 AMT
«Բերդ» պարի համույթը համերգով հանդես կգա Կրասնոդարում

Մարտի 11-ին «Բերդ» պարի համույթը համերգով հանդես կգա Կրասնոդարում: Համերգը տեղի կունենա մարտի 11-ին «Պրեմիերա» արվեստի պալատում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:

«Բերդ» համույթը հիմնվել է 1963թ. Երևանում: Համույթի հիմնադիրն ու անփոփոխ գեղարվեստական ղեկավարն է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Բորիս Գևորգյանը: Համույթի գլխավոր պարուսույցն է մանկավարժական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանը: