22 հունվարի 2011 - 14:46 AMT
Կիպրոսը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին և հանդես է գալիս ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման օգտին

Կիպրոսի Հանրապետությունը կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուն: Ըստ նրա, Կիպրոսն ու Լեռնային Ղարաբաղը նման ճակատագրեր ունեն և այդ խնդիրների լուծումը պետք է բխի երկու երկրների ժողովրդների շահերից: Ստեֆանուն նաև ընդգծել է, որ Կիպրոսը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին և հանդես է գալիս ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման օգտին՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Ըստ Gibragayer-ի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեջյանի, խոսելով տարածքային ամբողջականության մասին, Ստեֆանուն նկատի ուներ ոչ թե Ադրբեջանը, այլ բաժանված Կիպրոսը:

Մինչդեռ, ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը Ստեֆանուին է վերագրել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին» բառերը, որոնք նա չի ասել: