24 հունվարի 2011 - 10:46 AMT
Աբխազիայի նախագահը խոստացել է աջակցել հայ համայնքին

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի ղեկավարության հետ: Հանդիպմանը մասնակցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Գրիգորի Ենիքը, նրա առաջին տեղակալ Զուրաբ Կաջայան, խորհրդարանի փոխխոսնակ, հայկական համայնքի նախագահի տեղակալ Սերգեյ Մաթոսյանը:

Սերգեյ Բաղապշը նշել է, որ Աբխազիան միշտ եղել և մնում է երկիր, որտեղ խաղաղ գոյակցել են տարբեր ազգությունների և կրոնների ներկայացուցիչներ: Երկրի ղեկավարի խոսքերով, Աբխազիայի հայերն արժանի կերպով իրենց ավանդն են ունենում պետության զարգացման մեջ: Նախագահը խոստացել է աջակցել համայնքին իր բոլոր նախաձեռնություններում, հաղորդում է apsnypress.info-ն: