24 հունվարի 2011 - 17:23 AMT
ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է համակարգել ապրանքաշրջանառությունը

2011թ. ՀՀ ֆինանսների նախարարության գերակա խնդիրներից կլինի հարկային վարչարարության բարելավումը: Ինչպես մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, կկանոնակարգվի շշալցված և փաթեթավորված ապրանքների շրջանառության ծավալների հաշվառումը: Դա վերաբերում է բնական հյութերին, լիմոնադին, սուրճին ու պահածոներին: «Արդյունքում հաշվառումը առավել թափանցիկ ու հստակ կդառնա, կկրճատվի ստվերային հատվածը և կաճի հարկադրման բազան: Հուսով եմ, որ այս տարվա ընթացքում համակարգն արդեն կգործի»,-ասել է Գաբրիելյանը:

Նա հավելել է նաև, որ այդ ուղղությամբ նախարարությունը մտադիր է ակտիվ համագործակցել ՀՀ Պետեկամուտների կոմիտեի հետ: