24 հունվարի 2011 - 18:41 AMT
Այս պահի դրությամբ հայտնի է «Դոմոդեդովոյի» պայթյունի արդյունքում 10 զոհվածների մասին

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային թռիչքների սրահում Մոսկվայի ժամանակով 16:30-ին պայթյուն է տեղի ունեցել: Ըստ նախնական տվյալների, կան զոհեր: Ըստ Life News-ի, մահապարտ ահաբեկիչը ռումբ է պայթեցրել օդանավակայանի շենքում:

Ներկայումս հայտնի է «Դոմոդեդովոյի» պայթյունի արդյունքում 10 զոհվածների մասին: Վիրավորների թիվը հայտնի չէ: Պատահարի վայր են մեկնել Վթարների բժշկության կենտրոնի մի քանի բրիգադներ: «Մենք պահանջել ենք որքան հնարավոր է շատ շտապ օգնության բրիգադներ ուղղել այստեղ»,-ասել են իրավապահ մարմիններում: