24 հունվարի 2011 - 20:17 AMT
ՀՀ ԱԳՆ. Նախնական տվյալներով, «Դոմոդեդովոյում» զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ չկան

Նախնական տվյալներով, «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ այսօր պայթյուն տեղի ունեցավ, զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ չկան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, Հայաստանի քաղաքացիներ չեն զոհվել: