24 հունվարի 2011 - 22:13 AMT
«Դոմոդեդովոն» ընդունում է «S7 Airlines» ավիաընկերության չվերթները, այդ թվում և Երևանից

«S7 Airlines» ավիաընկերության Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Դոմոդեդովոյում»: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ավիաընկերությունից, ինքնաթիռը Մոսկվայում վայրէջք է կատարել մոսկովյան ժամանակով 19:30-ին: Ավիաընկերության ինքնաթիռը Երևանից մեկնել էր տեղական ժամանակով 17:55 (մոսկովյանով` 16:55):