25 հունվարի 2011 - 10:09 AMT
Մոսկվայում շարունակվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների քննարկումները

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը Մոսկվայում աշխատանքային հանդիպում անցկացրեցին:

Հանդիպմանը շարունակվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող օրակարգային հարցերի քննարկումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: