25 հունվարի 2011 - 13:05 AMT
Կառավարության շենքի մոտ հանրահավաք է անցնում մաքսազերժման ծախսերի բարձրացման կապակցությամբ

Հայաստանի կառավարության շենքի մոտ Երևանի տոնավաճառների աշխատակիցները հանրահավաք են անցկացնում կապված մաքսազերծման ծախսերի կրկնակի բարձրացման հետ: «Կառավարությունը խորհուրդ է տալիս հանրահավաքի մասնակիցներին ինքնուրույն պարզել այդ հարցը բեռանփոխադրիչների հետ: Իսկ բեռնափոխադրող ընկերությունները պնդում են, թե ոչ մի կապ չունեն գնաճի հետ: Մաքսազերծման ծախսերի ավելացումն անդրադառնում է ապրանքի գնի վրա, ինչը հարուցում է գնորդների դժգոհությունը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել է հանրահավաքի մասնակիցներից մեկը: