25 հունվարի 2011 - 13:06 AMT
«Դոմոդեդովո» օդանավակայանը պատասխանատվություն չի կրում ահաբեկչության համար

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը չի կարող պատասխանատու լինել հունվարի 24-ի ահաբեկչության համար: Այդ մասին հայտարարել է օդանավակայանի մամլո քարտուղար Ելենա Գալանովան: «Ավիացիոն անվտանգության բոլոր պահանջները մեր ծառայությունների կողմից կատարվել են»,-ասել է, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը պատասխանատվության կկանչվի անվտանգության ոլորտում արձանագրված խախտումների համար: